Բացել լրահոսը Փակել լրահոսը
դպրոց
A A
Հասարակություն

Չինարիի դպրոցի ջեռուցման հարցը կկարգավորվի․ տնօրեն

Չինարիի դպրոցում 4-րդ դասարանից բարձր դասարանցիներն անցել են անժամկետ հեռավար ուսուցման։ Չինարիի դպրոցում ջեռուցման խնդիր կա։ 

Դպրոցի  տնօրեն Էլիզա Բիլյանի խոսքով՝ խնդիրը նոր է և  մարզի ղեկավարությունը տեղյակ է, զբաղվում  են այդ հարցերով․ «Վերանորոգել են ջեռուցման համակարգը, կա գազի միացման խնդիր։ Մարզպետարանից ասել են, որ զբաղվում են այդ հարցով»,-ասում է նա։ Ըստ  նրա՝  1-4 դասարանցիների դասասենյակները ջեռուցվում են  էլեկտրական  վառարաններով։

Հիշեցնենք, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն հանրակրթական ուսումնական հաստատություններում  հեռավար  է  կազմակերպվում 5-12-րդ դասարաններում դասընթացը, եթե  համայնքում գործում է  հանրային տրանսպորտ։ Չինարին այդպիսի համայնք չէ։