Բացել լրահոսը Փակել լրահոսը
128618045_3908410062526773_6679132176143914502_n
A A
Պաշտոնական

Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում

Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում:

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: