Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянный
A A
Հասարակություն

Արցախի ՄԻՊ-ն այցելել է անհայտ կորած զինծառայողների հարազատներին, որոնք Ստեփանակերտում փողոց են փակել

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրել է․
 
Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները:
 
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ: