Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պատերազմում զոհվել է Հայաստանի S.W. եռակի չեմպիոն, FitExpo միջազգային գավաթի ոսկե մեդալակիր, ՀՀ և աշխարհի ռեկորդակիր Սերգեյ Թևոսյանը

Street Workout Armenia-ի ֆբ-յան էջը տեղեկացնում է․
 
 
Մեծ ցավով տեղեկացնում ենք որ պատերազմում զոհվել է մեր թիմակից, Հայաստանի S.W. եռակի չեմպիոն, FitExpo միջազգային գավաթի ոսկե մեդալակիր, Հայաստանի և աշխարհի ռեկորդակիր
Serge Tevosyan-ը:
 
Սերգեյը աշխարհի այն եզակի ատլետներից էր, ով ահռելի մեծ աշխատասիրության և բնածին տաղանդի շնորհիվ կարողացել է օրինակ դառնալ և մոտիվացնել տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում սիրել սպորտը և զբաղվել Street Workout-ով:
Սերգեյի բացառիկ սպորտային կարողությունների շնորհիվ ամբողջ աշխարհում ճանաչելի է դարձել հայաստանյան Street Workout-ը:
Իսկ իր կողմից կատարած աշխարհի ռեկորդը (բութ մատերի վրա Planche) այդպես էլ մնաց անգերազանցելի:
Street Workout-ի աշխարհը կորցրեց բացառիկ տաղանդի?:
Ցավակցում ենք Սերգեյի ընտանիքին և բոլոր հարազատներին: