Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tajson
A A
Սպորտ

Մայք Թայսոնն այնքան էլ ծանր քաշային չէ, ինչպես կարծում են շատերը. մրցակցի մարզիչ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի չորս տարբեր քաշային կարգերի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս կրտսերի մարզիչ Թոմ Յանկելոն իր սանին համեմատել է առաջիկա մրցակցի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ:

«Մայքն այնքան էլ ծանր քաշային չէ, ինչպես կարծում են շատերը, այնպես որ Ռոյը շատ փոքր չի նայվի նրա նկատմամբ: Ջոնսը հասակով մի փոքր բարձր է, իսկ քաշով շատ չի զիջում, քանի որ Թայսոնը բավական նիհարել է: Ճիշտ է, նա մենամարտի է դուրս գալու աշխարհի ամենաագրեսիվ մրցակցի դեմ, ում մարտերն անմոռանալի տպավորություններ են թողել հասարակության վրա, սակայն բռնցքամարտի սիրահարները մոռանում են, թե որքան շուտ է նա վերջին անգամ հանդես եկել», - ասել է փորձառու մասնագետը:

Հիշեցնենք, որ 54-ամյա Մայք Թայսոնն ու 51-ամյա Ռոյ Ջոնսը նոյեմբերի 29-ի լույս գիշերը Լոս Անջելեսում անցկացնելու են ցուցադրական մենամարտ: «Երկաթյա Մայքը» վերջին անգամ պրոֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 2005 թվականին, իսկ կրտսեր Ջոնսը՝ 2018-ին: