Բացել լրահոսը Փակել լրահոսը
128174248_3069152499978690_157334176983891576_n
A A
Մշակույթ Պաշտոնական

Կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը:
Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները:

?Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել:
Այս գեղանկարի և Քոչարի առեղծվածային և յուրահատուկ մուսաներից մեկի՝ Արփենիկին նվիրված այլ ստեղծագործությունների ցուցադրմանը զուգահեռ, սրահում
կհնչի նաև Քոչարի՝ Արփենիկին նվիրված հուշերից մի հատված:

?Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործություններից մի քանիսը թանգարանի հավաքածուի մաս են կազմում, մյուս մասը նեկայացված են այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: