Բացել լրահոսը Փակել լրահոսը
1036134
A A
Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը  հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Այդ ստոր արկը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը  պատերազմ հրահրելու համար», - գրել է նախարարը:

Նախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը: