Բացել լրահոսը Փակել լրահոսը
upload-RIAN_6276823.HR-pic4_zoom-1500x1500-95014
A A
Քաղաքականություն

Պուտինն ակտիվ հեռախոսազրույցների մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվ հեռախոսային կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։

«Մենք նախագահի ո՛չ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին ենք տալիս պաշտոնական տեղեկություններ»,- հավելել է նա՝ նշելով, որ «այս շրջանում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինքը (Պուտինը) ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»: