Բացել լրահոսը Փակել լրահոսը
wide_16_9_8a2684084f1ae30ca68928429370226e
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան որոշում է կայացրել չճանաչել ԼՂ անկախությունը: Այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը, գրում է РИА «Новости»-ն:

Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ-ից նշել են, որ մտադիր են շարունակել ԼՂ հետագա կարգավիճակի հարցով» բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հիշեցենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը: