Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին Փաշինյան հեռախոսազրույց
A A
Պաշտոնական

Փաշինյանը վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ խոսել է Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքով տեղեկացնում է․
 
Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
 
Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
 
Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ:
Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը եւ հաճախությունը: