Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Ավարտվեց վարչապետի հանդիպումը անհետ կորածների և գերեվարվածների հարազատների հետ». խոսնակ

ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։
     Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։
     Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման և հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»: