Բացել լրահոսը Փակել լրահոսը
127715559_124267259303987_6349977990921779172_n
A A
Սպորտ Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկել է:  

Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նման որոշում ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեն: Բացի այդ ՈՒԵՖԱ-ն 100.000 եվրոյով է տուգանել «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին:

Հիշեցնենք, որ «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քատուղարը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր պաշտոնական սոցէջում գրառում էր արել, որտեղ բառացիորեն կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին: Որոշ ժամանակ անց նա ջնջել էր իր գրառումը, սակայն նրա հայրենակիցները հասցրել էին տարածել այդ զառանցանքը: