
A
A
Դիեգո Մարադոնայի հոգեհանգիստը տեղի կունենա նախագահական պալատում (տեսանյութ)
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի աճյունն արդեն տեղափոխվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող նախագահական պալատ, որտեղ տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը: Այն կտևի 48 ժամ: Ըստ նախնական տվյալների, անվանի ֆուտբոլիստին կարող են հրաժեշտ տալ մոտ 1 մլն ֆուտբոլասերներ:
Հիշեցնենք, որ 60 տարեկան Դիեգո Մարադոնան նախօրեին մահացել էր սրտի կանգի պատճառով: