Բացել լրահոսը Փակել լրահոսը
127657683_2927229614177229_5264548623708747234_n
A A
Պաշտոնական

Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը

Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը։

Այդ մասին հայտնում են Երեւանի պետական բժշկական համալսարանից:

«Նա երկար տարիների հարուստ փորձ ունեցող մասնագետ էր, ում գիտական աշխատանքները վերաբերում էին գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը։ Ցավակցում ենք պրոֆեսորի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ։