Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 26.11.
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին» 2 տուր առաջ մտան փլեյ-օֆֆ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 4-րդ տուրի մնացած հանդիպումները:

Անցած խաղարկության հաղթող Մյունխենի «Բավարիան» իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Ավստրիայի չեմպիոն «ՌԲ Զալցբուրգին», վաստակեց 12 միավոր և ժամանակից շուտ նվաճեց 1/8 եզրափակիչ փուլի ուղեգրիր:

Գերմանական ակումբից հետ չմնաց անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը հյուրընկալվելիս նվազագույն 1:0 հաշվով առավելության հասավ Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսի» նկատմամբ և նույնպես տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: «Քաղաքացիները» նույնպես վաղաժամկետ մտան փլեյ-օֆֆ:

Մնացած 6 ուղեգրերի համար դեռևս պայքար են մղում 12 թիմեր: Հատկապես լարված իրավիճակ է B խմբում, որտեղ բոլոր չորս թիմերը դեռ հնարավորություն ունեն մտնելու փլեյ-օֆֆ: Դրանք են Մյոնխենգլադբախի «Բորուսիան», Մադրիդի «Ռեալը», Դոնեցկի «Շախտյորը» և Միլանի «Ինտերը»:

Հաջորդ, 5-րդ տուրի հանդիպումները, կկայանան դեկտեմբերի 1-ին և 2-ին:

Տուրի մնացած խաղերի արդյունքները.

«Բորուսիա» Մ - «Շախտյոր»՝ 4:0

«Այաքս» - «Միդտյուլանդ»՝ 3:1

«Աթլետիկո» - «Լոկոմոտիվ» Մոսկվա՝ 0:0

«Ինտեր» - «Ռեալ»՝ 0:2

«Լիվերպուլ» - «Ատալանտա»՝ 0:2

«Մարսել» - «Պորտո»՝ 0:2