Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինքնահրկիզման եւ սադրանքի փորձ՝ կառավարության շենքի առջեւ․ Առավոտ

Առավոտը գրում է․

Կառավարության շենքի առջեւ այսօր իրադարձությունների պակաս, կարծես, չկար: Ոստիկանների ուշադրությանն արժանացել էր միջին տարիքի մի տղամարդ, որը շենքի պատի տակ կանգնել էր ձեռքը ծոցագրպանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ մարդը մտադիր է ինքնահրկիզվել: Պատճառը ըստ տեղում շրջանառվող լուրերի այն էր, որ նրան ցանկանում են վտարել իր բնակարանից: Ցավոք, մանրամասներ իմանալ չկարողացանք:

Ոստիկանները, բարեբախտաբար կարողացան կանխել ինքնահրկիզման նրա փորձը: