Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Ինչու է հետաձգվում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Այսօր նախատեսված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը երկու անգամ հետաձգվեց։ Նիստը նախատեսված էր առավոտյան 11։00-ին, սկսզբում հետաձգվեց մինչև 16։30-ը, ապա 17։30-ը։

Հանձնաժողովից «Ա1+»-ին փոխանցեցին, որ 17։30-ին նախատեսված նիստը կայանալու է, իսկ օրվա ընթացքում հետաձգվում էր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Այս պահին նիստին ներկայացել են միայն ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության պատգամավորները։

Հիշեցնենք, որ որ նիստի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծն է, որով առաջարկվում է չեղարկել ռազմական դրությունը։