Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանե գեւորգյան
A A
Քաղաքականություն

Վարչապետի խոսնակն այցելել է հացադուլի մեջ գտնվող Գեղամ Մանուկյանին. Առավոտ

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն այսօր մոտեցել է հացադուլի մեջ գտնվող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որը 3-րդ օրն է՝ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, գրում է aravot.am-ը։

«Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է իմ գործընկերը»,-լրագրողներին ասաց Մանե Գեւորգյանը։ Նա ասաց, որ Գեղամ Մանուկյանի հացադուլի մասին խոսել է վարչապետի հետ․«Ինքն էլ հարցնում էր՝ ոնց են, ինչ են»։ Հարցին՝ ինչո՞ւ վարչապետն ինքը չի այցելում Գեղամ Մանուկյանին, խոսնակն այսպես պատասխանեց․«Վարչապետը հիմա աշխատում է»։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում