Բացել լրահոսը Փակել լրահոսը
Avetiq_Ishxanyan
A A
Քաղաքականություն

Իշխանյանը դուրս եկավ ոստիկանությունից (տեսանյութ)

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը  դուրս եկավ Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից։ Ըստ նրա՝ Կառավարության առջեւով գնալիս է  եղել  գրասենյակ, երբ տեղի է ունեցել միջադեպը եւ իրեն բերման են ենթարկել․

«Ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մեր գրասենյակում օգնել էինք, քրեական անցյալ ունեցող մեկն էր, որը ինձ բավականին ագրեսիվ ձեւով ասաց՝ իմ գործ ինչ եղավ, ես էլ ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում։ Նա ամենախայտառակ հայհոյանքները հնչեցրեց եւ իմ հասցեին, եւ Ղարաբաղի հասցեին։ Ես շուռ եկա, ասեցի՝ էդ ինձ էիր ասո՞ւմ, հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ կոպիտ ձեւով։ Ոստիկանները եկան ու նրան մի կողմ քաշեցին, երկուսիս էլ բերման ենթարկեցին»

Իրավապաշտպանն այդ միջադեպը որակեց սադրանք․ «Ես զգուշացնում եմ հասարակական-քաղաքական գործիչներին, որ այդպիսի սադրանքներ առաջիկայում եւս կլինեն, պետք է զգույշ լինել»։

Ի դեպ,  բերման ենթարկելու որոշման մեջ գրված է եղել ծեծի կասկածանք․ «Տեսնես՝ այդ մարդուն ինչ լավություն եմ արել, որ այդպես վարվեց։ Ի՞նչ գործ ուներ նման քրեական անցյալ ունեցող անձը ոստիկանների մեջ կանգնած»։