Բացել լրահոսը Փակել լրահոսը
5051ec68cc276_464594111
A A
Քաղաքականություն

Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը ջախջախված է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը ջախջախված է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝  մեր պարտությունը որակելով ջախջախում։

Պարտության պատճառներից մեկը, ըստ Բագրատյանի, այն էր, որ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։

«Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, անմիջապես գրեցի՝ ճանաչեք Լեռնային Ղարաբաղը, որ ձեզ օգնեն, չարեց։ Հիմա էլ Նիկոլի համարձակությունը չի հերիքում ճանաչել անկախությունը»։

Պարտության երկրորդ պատճառը, Բագրատյանի խոսքով, հակառուսականությունն է․

«Մենք պետք է մնանք պրոռուսական ծիրի մեջ, մենք երկու ընտրություն ունենք՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա, երրորդ տարբերակ չունենք»։

Երրորդ սխալը, ըստ նախկին վարչապետի, Իրանին նեղացնելն էր․

«Այնպես, ինչպես մենք ենք Իրանին նեղացրել, ոչ ոք չի նեղացրել։ Չորրորդ ստրատեգիական սխալը Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն էր, հինգերորդ սխալը Չինաստանին ընդհանրապես ապտակելն էր, Տիգրան Ավինյանի մակարդակով Հայստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին»։

 Բագրատյանն ասում է՝ մենք պարտվել ենք 80 տոկոսով անօդաչու թռչող սարքերի պատճառով։