Բացել լրահոսը Փակել լրահոսը
127583906_200078621648165_5080805678157294238_n
A A
Պաշտոնական

Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման մեկնարկը տրված է

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ 

Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց.  կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում։ 

Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, կառուցումից հետո նախատեսվում է նաև ժամանակակից կահավորում։ 

Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար, ներդրվել է 986 միլիոն դրամ, որից 20%-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։ 

Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում այս պահին ակտիվ ընթացքի մեջ է ևս 9 դպրոցի շինարարություն, առաջիկայում այս թիվը կրկին կավելանա։