Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-OivduRd5gH
A A
Պաշտոնական

Համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հետմահու պարգեւատրելու բժիշկ-համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցին՝ Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար բժիշկհամաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Աշոտի ԴԱՎԻԴՅԱՆՑԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացավ համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: