Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստան աշխարհի 25 տոկոսը Նիկոլ Փաշինյանը նվիրել է թշնամուն․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Թիկունքում ամեն ինչ 100 անգամ ավելի վատ էր կազմակերպված, քան 27 տարի սրանից առաջ։ Այս համոզմանն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Բանակի կեսից ավելին բրոնոժիլետ չուներ։ Զոհերի 90 տոկոսը անօդաչու սարքերից էր, առանց բրոնոժիլետների փրթիկ-փրթիկ էր արել»։

Մեր զինվորը թուրք չի տեսել, տեսել է բայրաքթար,-պնդում է  Բագրատյանը։

Նա նաև համոզված է՝ հետպատերազմյան շոկը մեր կյանքում կտևի 30-40 տարի․

«Մարդն ի վերուստ քաջ չէ։ Եթե զինվորն եկավ, չստացավ հագուստ, չստացավ ուտելիք, չստացավ հրամանատար, որին պետք է լսի, նա չի կռվի, հերոսությունը հարաբերական կատեգորիա է»։

Բագրատյանը պնդում է՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններն իր համար անակնկալ չեն եղել։

ՀՀ նախկին վարչապետի խոսքով՝ բանակը հասցրել էին այն աստիճանի, երբ զինվորականները ժողովրդին ասում էին՝ եկեք, մեզ փրկեք։

Բագրատյանը վստահություն հայտնեց, որ եթե ճիշտ սպառազինություն գնվեր, եւ ճիշտ կազմակերպվեր պատերազմը, մենք չէինք պարտվի. 

«Կարող է իրենք մի 1000 քմ գրավեին ու կկանգնեցնեին՝ չափից շատ զոհեր տալու պատճառով»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանը, Բագրատյանն ասում է՝ եթե Ռուսաստանը զենք չմատակարարեր, 7-րդ օրը մեր զինատեսակները վերջացել էին։

«Չգիտես ինչու մենք խփում ենք Գյանջայի խաղաղ մասին, ինչու չենք խփում նավթամուղին, չեմ հասկանում։ Հետո ինձ ասում են, դրա համար «Բրիթիշ Փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին: Եթե մենք խփում ենք նավթամուղին, այնտեղ կա մեկ նավթամուղ, երկու գազամուղ, այդ ամբողջը  կանգնում է, մեր ռազմավարական գործընկերն ուրախանում է»,-ասաց նա:

Հայաստան աշխարհի 25 տոկոսը Նիկոլ Փաշինյանը նվիրել է թշնամուն,-հայտարարում է Բագրատյանը․

«Մեր ցորենի 25 տոկոսը չկա, Ղարաբաղը, որ մեզ ցորեն էր տալիս, հիմա մենք պետք է ցորեն ուղարկենք, իրենց պահենք»։

ՀՀ նախկին վարչապետը պնդում է՝ հիմա հնարավոր է պահել Շուշին, հետ ստանալ Հադրութը․

«Ես կուզեի նաև Լաչինի միջանցքը փոխարինել Քելբաջարի միջանցքով»։

Բագրատյանը պնդում է՝ այս պահին  պետք է հեռանան և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Արմեն Սարգսյանը։