Բացել լրահոսը Փակել լրահոսը
f0d1643d3387f0b90b5c578acfd72987_750x375
A A
Քաղաքականություն

Թուրք նախարարի ու հայ պատգամավորի հարցուպատասխանը Արցախի թեմայով. Ermenihaber.am

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել էլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արցախյան հակամարտության հարցում, գրում է Ermenihaber.am-ը:

Փայլանը նշել է՝ ինքը մի երազանք ունի, որ մի օր Թուրքիան ինչպես Ադրբեջանին է անվանում եղբայրական պետություն, նույն կերպ էլ Հայաստանին անվանի: Ըստ Փայլանի՝ այս պատերազմի միակ հաղթողը Ռուսաստանն է։

Նախարար Չավուշօղլուն ամփոփիչ ելույթում պատասխանել է Փայլանին՝ ասելով. «Պրն Փայլա՛ն, մինչև այսօր երբևէ ասե՞լ եք Հայաստանը թող դուրս գա Ադրբեջանի օկուպացված հողերից: Նույնիսկ Ձեր հետ հեռախոսային խոսակցություն ունեցանք և Դուք հարցրեցիք, թե այս հարցը ինչպես է լուծվելու:

Ես էլ ձեզ հարցրեցի՝ կարո՞ղ եք Հայաստանին ասել, որ դուրս գա այնտեղից: Դուք վստահ չէիք, որ կարող եք: Պարոն Փայլան, ոչ մի անգամ հրապարակային չեք ասել, որ դրանք Ադրբեջանի հողերն են, ու թող Հայաստանը դուրս գա այնտեղից: ԼՂ-ի կարգավիճակի հարցով բանակցություններն էլ շարունակվելու են, Ադրբեջանն էլ է ասել, որ պատրաստ է հարցը քննարկել»:

Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ առանձին համաձայնագիր է ստորագրել հրադադարի մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար և դրա շրջանակներում կունենա իրեն վերապահվելիք մի շարք լիազորություններ: 

Աղբյուր՝ Ermenihaber.am