Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

«Ավագ լեյտենանտը իրականացրել է տեղանքի ականապատումներ և միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները»

Ճանաչենք մեր հերոսներին
 
Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ:
Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը, մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին:
 
Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը:
Թշնամական կրակակետերի և մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, առանձին կրակակետերի ոչնչացման և այլ արդյունավետ գործողություններով առանձնացել են հրետանավորներ կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը, ավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանը:
 
Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ժամանակ, ավագ լեյտենանտ Կամո Վլադիմիրի Զաքարյանը ոչնչացրել է թշնամու 2 տանկ:
Նույն հատվածում, ավագ լեյտենանտ Գևորգ Հրայրի Խաչատրյանը դրսևորելով բացառիկ արիություն, իրականացրել է տեղանքի ականապատումներ և միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները, նպաստելով յուրային ուժերի գործողություններին և արգելափակելով հակառակորդի առաջխաղացումը:
 
Հակառակորդի կրակի տակ, վիրավորների և զոհերի տարհանման ժամանակ, աչքի են ընկել բուժծառայության լեյտենանտներ Գարիկ Սարգսի Մանուկյանն ու Դավիթ Նորայրի Հակոբյանը:
 
Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայոր Արտակ Սամվելի Գևորգյանը, լեյտենանտներ Սարգիս Սուրենի Գևորգյանն ու Արման Աշոտի Մուրադյանը:
 
Փառք մեր հերոսներին:
 
Պաշտպանության բանակ