Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» Կիևում ջախջախեց «Դինամոյին» և վստահ մտավ փլեյ-օֆֆ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 4-րդ տուրի առաջին հանդիպումները:

E խմբի առաջատարներ Լոնդոնի «Չելսին» ու իսպանական «Սևիլյան» հյուրընկալվելիս միևնույն 2:1 հաշվով հաղթեցին համապատասխանաբար ֆրանսիական «Ռենին» ու ռուսասկան «Կարսնոդարին», վաստակեցին 10-ական միավոր և ժամանակից շուտ մտան փլեյ-օֆֆ: Ուշագրավն այն է, որ երկու դեպքում էլ հաղթական գոլերը գրանցվեցին խաղի վերջում, մրցավարի ավելացված ժամանակում:

F խմբի առաջատար Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում ջախջախեց բելգիական «Բրյուգեին»՝ 3:0: Գերմանացիների նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը այս խաղում դառնալով դուբլի հեղինակ, չեմպիոնների լիգայում խփած իր գոլերի քանակն հասցրեց 15-ի և նոր ռեկորդ սահմանեց, քանի որ նա այդ արդյունքին հասել է 12 խաղի ընթացքում:

Նույն խմբում երկրորդ տեղը գրավող Հռոմի «Լացիոն» իր հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» նկատմամբ և վերջինս զրկեց փլեյ-օֆֆ մտնելու շանսից: Իտալական ակումբին մեկ միավոր է բաժանում առաջատար «Բորուսիայից»:

G խմբում նույնպես հայտնի են լավագույն երկու թիմերը: Իսպանական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց Կիևի «Դինամոյին» և տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: Իտալական «Յուվենթուսը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ֆերենցվարոշին», վաստակեց 9 միավոր և նույնպես անհասանելի դարձավ Կիևի դինամոյականների և Հունգարիայի բազմակի չեմպիոնի համար:

H խմբի մաինձնյա առաջատար դարձավ «Մանչեսթեր Յունայթեդը», որը սեփական դաշտում 4:1 հաշվով ջախջախեց թուրքական «Բաշաքշեխիրին» և միավորների քանակը հասցրեց 9-ի: Երկրորդ տեղում գտնվող Գերմանիայի «ՌԴ Լայպցիգը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին և մրցակիցն թույլ տվեց հավասարվել միավորներով՝ 6-ական:

Այսօր կկայանան 4-րդ տուրի մնացած ութ հանդիպումները: Հատկապես սկզբունքային նշանակություն ունի B խմբի «Ինտեր» - «Ռեալ» հանդիպումը: