Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մրցումների վերջին օրը 3 հաղթանակ տարավ և մտավ փլեյ-օֆֆ. Skilling Open

Արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարում ավարտվեց շրջանաձև փուլը:

Մրցումների 3-րդ օրը հաջող էր Լևոն Արոնյանի համար, որն անցկացրած 5 պարտիաներում 4 միավոր վաստակեց: Հայ գրոսմայստերը հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային, Անիշ Գիրիին, Սերգեյ Կարյակինին և ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի և Հիկարու Նակամուրայի հետ: 

Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և Ուեսլի Սոյի ու Յան Նեպոմյաշչու հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Այդպիսով, մեր շախմատիստը մտավ փլեյ-օֆֆ (պայքարը շարունակեում են 8 ուժեղագույնները):

Այստեղ նա առաջինը կմրցի հենց Յան Նեպոմնյաշչու հետ: Այդ արգելքը հաղթահարելու դեպքում Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում կմրցի Մագնուս Կառլսեն – Անիշ Գիրի զույգի հաղթողի հետ: Փլեյ-օֆֆի մնացած երկու զույգերն այսպիսի կազմ ունեն. Ուեսլի Սո – Թեյմուր Ռաջաբով, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Հիկարու Նակամուրա: