Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Անորոշություն և խնդիրներ՝ հայ-ադրբեջանական սահմանագծերի շուրջ․ Ամերիկայի ձայն (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Ասկերանում նախկին ոստիկանապետի տեղակալ, նռան այգիներ մշակող Վարդգես Հարությունյանը պատասխանի է սպասում, թե որտեղով են անցնում նոր սահմանները Հայաստանի կողմից տարածքը զիջելուց հետո, որպեստարածաշրջանում շաբաթներ շարունակվող մարտերը դադարեցնելու Ռուսաստանի միջնորդությամբ կնքված գործարքիմաս:

Այգեպանը գնացել է այգի և տեսել, որ այնտեղ արդեն ադրբեջանցի զինվորներ են:

«Իրեց զինվորները նստած են այնտեղ: Եթե սա մեր հողն է, ինչ-որ բան կանեն իշխանությունները: Եթե իրենցն է, ի՞նչ կարողենք անել, մեր երկրի կեսը տվել են, ի՞նչ անենք»,-ասել է նա:

Վարդգես Հարությունյանի հարցին իշխանությունների որևէ շրջանակից չեն պատասխանել: Միայն ասել են՝ այն հատվածումդեռ սահմաններ չկան, դեռ հայտնի չէ սահմանային գիծը որտեղով է անցնելու:

Մինչ հայ-ադրբեջանական սահմանները մտահոգությունների առիթ են տալիս շատերին, ոմանք հետևելում ենիշխանությունների կոչերին և վերադառնում իրենց տներ: Դրանք, սակայն, հեռու են այն վիճակից, որը բնակիչներն էին թողել:

«Շատ տների պատուհանները ջարդված են, ցելոֆոն ենք տանում, որ փակենք»,-ասում է Ղարաբաղ վերադարձած մի կին,ում տան պատուհանները ադրբեջանական ռմբակոծություններից փշրվել են:

Տարատեսակ թույլատրելի և արգելված զենքերով ռմբակոծված Ստեփանակերտում հետպատերազմայան քաոսը շտկելուհամար բնակիչներին օգնության են հասնում կամավորները: Նրանք օգնություն և սնունդ են բաժանում Ստեփանակերտվերադարձողներին: Կամավորները ասում են, որ մարդասիրական օգնության նվիրատվությունները գալիս են հայկականսփյուռքից:

«Մարդիկ առանց տան և առանց որևէ բանի են մնացել: Նրանց հանել են իրենց հայրենի գյուղերից, իրենց տներից»,-ասել էկամավորներից մեկը:

Իրենց հերթին Բաքվից հաղորդում են՝ մոտավորապես 600,000 ադրբեջանցի տեղահանվել է 1990-ականների պատերազմիհետևանքով:

Վերջին պատերազմից հոտո, մինչդեռ, հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ադրբեջանցիներին ավելի շատտարածք է վերադարձվել: Բաքվից «AP» գործակալությունը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը ուրբաթ օրն Աղդամմտնելուց հետո հայտնաբերել են, որ հանձնված հողերի մեծ մասն անբնակ է: Աղդամ քաղաքը, որտեղ ժամանակին ապրումէր 50,000 մարդ, այժմ ավերակ է:

62-ամյա Ադիլ Շարիֆովը, ով 1992-ին լքել է իր հայրենի քաղաքը առաջին պատերազմի ժամանակ և ապրում է Ադրբեջանիմայրաքաղաք Բաքվում, գիտի, որ նման ավերածություններ կտեսնի, եթե վերադառնա Ջաբրայիլ քաղաք:

«Այն օրը, երբ ես վերադառնամ, ամենամեծ երջանկությունը կլինի», - «AP»-ին ասել է նա:

Տարիներ շարունակ, ադրբեջանցու խոսքով, նրանք գիտեին, որ ավերածությունը մեծ է: «Ես նույնիսկ ավելի լավ տունկկառուցեմ», -ասել է նա:

Այսօր էլ ադրբեջանցիների կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքներում շարունակվում են ոչնչացվել կամպղծվել հայկական մշակութային արժեքներ:

Մինչ ադրբեջանցիները պլանավորում են իրենց տներ վերադառնալ, Ադրբեջանին հանձնված տարածքները լքող հայերնայրում են իրենց տները, որպեսզի դրանք չմնան նրանց:

Հայաբնակ մի շարք բնակավայրեր էլ պատերազմի ընթացքում են անցել Ադրբեջանի տիրապետության տակ: Տեղիբնակիչները հնարավորություն չեն ունեցել անգամ իրենց ունեցվածքը դուրս բերել: