Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԸՏՄ տեսչական մարմին
A A
Պաշտոնական

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 13 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նոյեմբերի 2-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել՝

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (508.800 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.737.150 ՀՀ դրամ: