Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱԺ խորհուրդը «կողմ» քվեարկեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` մանդատից զրկելու հարցին (տեսանյութ)

ԱԺ խորհուրդը կողմ քվերակեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդությունը Սահմանադրական դատարան ուղարկելու հարցին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ խորհրդի այս որոշումը որակելով ակնհայտ քաղաքական հետապնդում․

«Այն դրութները, որը ներկայացնում էր, օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը, այնքան անհեթեթ էին և ընդհանարապես չէին վերաբեվում բուն գործընթացին»,-նշեց Արման Աբովյանը։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդի որոշումը որակեց ծայրահեղ աբսուրդ․

«Որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, սույն տիկինը չներկայացրեց»։

Նաիրա Զոհրաբյանը պնդեց՝ սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ․

«Նիկոլ Փաշինյանի առաջնահերթությունը իր փոքրիկ քինախնդիր մանրախնդրությունն է»,-հայտարեց Զոհրաբյանը։

Ծառուկյանի մանդատից զրկելու հարցը ՍԴ ուղարկելու որոշմանը կողմ է քվեարկել «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր, դեմ՝ ԲՀԿ 4 պատգամավոր,-հայտնեց Զոհրաբյանը, ԼՀԿ երկու պատգամավորները խորհրդի նիստին չեն մասնակցել։

ՍԴ-ն որոշումը կհրապակի 30-օրյա ժամկետում։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասում է՝ Կոռուպցիայի կանխարգելաման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին հարցրել է՝ ի՞նչ է նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, պատասխան չի ստացել․

«Վերցվել է հանրային ծառայության մասին օրենքի դրվագներ, հարց եմ տալիս՝ ասում եմ՝ որտե՞ղ է երևում, որ Գագիկ Ծառուկյանը բիզնեսով զբաղվել է՝ գնումներ է արե՞լ, հաստիքներ է կրճատե՞լ, ապրանքների իրացման պայմանագրեր է կնքե՞լ, ինչո՞ւմն է երևում, ոչ մի հարցի պատասխան չկա։ Վերցվել է մի դրվագ, որ իբր թե մասնակցել է բաժնետերերի ժողովին, որը եղել է Սեդրակ Առուստամյանի կալանավորման ընթացում, մարդու գույքը տրված է կառավարման, կառավարիչը չկա, ինքը մանսնակցել է, նույնիսկ բացահայտված չէ՝ որպես ինչ է մասնակցել»։

Մանրամասները՝ տեսանյութում