Բացել լրահոսը Փակել լրահոսը
1578566052_0_0_3072_1728_1920x0_80_0_0_1c3694a7087484762138c526296ee1a3
A A
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունանում է. Պուտին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունանում է, ինչի համար Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում: 

Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է քաղաքացիական անձանց անվտանգությունը, ուղեկցում է տեղահանվածների վերադարձին, գրում է iz.ru-ն:
 
Նա նաեւ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի պատերազմից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով: 
«Իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ կյանքի համար պայմանների ձևավորմամբ: Հուսով ենք, որ միջազգային պրոֆիլային կազմակերպությունների կողմից այս ջանքերին ծանրակշիռ մասնակցություն կունենանք: Գտնում ենք, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության տևական և լիարժեք կարգավորման համար` արդար հիմքի վրա և ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերին կաջակցեն նաև միջազգային կառույցները: