Բացել լրահոսը Փակել լրահոսը
127191276_724318421775653_9029318681938107543_o
A A
Պաշտոնական

Արմավիրի քաղաքապետն ընդունել է պատերազմի օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ վաճառող փոքրիկին

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, ով պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ փոխանցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամին:

Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»: