Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռումբ
A A
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպա է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորված սպան տեղափոխվել է հոսպիտալ, նրան կյանքին վտանգ չի սպառնում:

 

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է նաև, որ պայթյունից տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ։ Մահացել է ադրբեջանցի զինծառայող։