Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստյոպա Սաֆարյան
A A
Պաշտոնական

«Գ․Իսագուլյանի կողմից արվել է ինձ զրպարտող ստորագույն հայտարարություն». Ստյոպա Սաֆարյանը դատական հայց կներկայացնի

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր "Ազգային անվտանգություն" կուսակցության ու Lifenews կայքի ղեկավար Գ․Իսագուլյանի կողմից արվել է ինձ զրպարտող ստորագույն հայտարարություն։ Իր ողջ գործունեության ընթացքում ու հատկապես վերջին տարիներին հիշյալ անձնավորությունը "մասնագիտացել" ու անպատիժ է մնացել հանրության մեջ կեղծիք ու զրպարտություն տարածելու գործում։ Իմ կողմից հանձնարարված է իրավաբաններին նշված անձնավորության հայտարարության կապակցությամբ ՀՀ Ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում ու դատական հայց պատրաստել։ Մնացածի մասին կտեղեկացնենք ավելի հանգամանորեն։

Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ
ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար
23 նոյեմբերի, 2020թ․»: