Բացել լրահոսը Փակել լրահոսը
66101_b
A A
Պաշտոնական

324 դեպք մեկ շաբաթում, որից 145-ը՝ արտակարգ, արձանագրվել է 17 մահ. ԱԻՆ

Նոյեմբերի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 324 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 2 փլուզման, 1 պայթյունի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 130 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:

Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: