Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը նույնիսկ հաճույք կստանա, եթե Մանուկյանը հյուծվի և հասնի մահվան. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

«Անկեղծ ասած, երբ իմացա, որ Գեղամ Մանուկյանը որոշել է հացադուլի նստել, իմ կյանքում առաջին անգամ որոշեցի հացադուլի նստած քաղաքացուն հորդորել հրաժարվել այդ մտքից»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Թե ինչու է ցանկանում Գեղամ Մանուկյանին այդ որոշումից հետ պահել, Իշխանյանն ասում է․

«Այն, ինչի համար նա նստում է հացադուլի, որի հրաժարականն է նա պահանջում, այդ անձը չունի որևէ խղճի զգացողություն, նա դաժան է, որևէ մարդկային կյանք նրա համար զրոյական նշանակություն ունի, նույնիսկ հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի, հասնի մահվան դուռը»։

Իշխանյանը հիշեցրեց 2019 թվականին Նուբարաշեն ՔԿՀ-ում Մհեր Եղիազարյանի մահվան մասին հացադուլի պատճառով։ Համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը անձնամբ իմացել է նրա հյուծվածության մասին, բայց հրահանգել է ոչինչ չանել։

«Այս տեսակետից ևս մեկ անգամ հորդորում եմ Գեղամ Մանուկյանին հրաժարվել այդ մտքից, որովհետև մենք գործ ունենք մի դաժան անձնավորության հետ, որի համար մարդկային կյանքը զրո է»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, այսօր ՀՅԴ ներկայացուցիչներ Գեղամ Մանուկյանը և Գարիկ Ավետիսյանը կառավարության դիմաց անժամկետ հացադուլ են սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։