Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bayramyan 22.11.
A A
Սպորտ

Խորեն Բայրամյանը «դուբլը» հաղթանակ պարգևեց «Ռոստովին» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանն այսօր «դուբլի» հեղինակ է դարձել իր թիմի՝ «Ռոստովի» կազմում:

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի խաղում ռոստովցիները հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթեցին Կազանի «Ռուբինին»: Հայ կիսապաշտպանը 55-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, իսկ 76-րդ րոպեին արդեն կրկնապատկեց հաշիվը՝ 2:0: Սա Խորեն Բայրամյանի խփած առաջին գնդակներն են ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 հանդիպումներում:

Այս հաղթանակից հետո

«Ռոստովը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական: Հաջորդ տուրում ռոստովցիները սեփական դաշտում կհանդիպեն իրենցից մեկ միավոր շատ ունեցող Մոսկվայի «Դինամոյի» հետ: Խաղը կկայանա նոյեմբերի 28-ին: