Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած հումանիտար օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը հասավ Երևան։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մանրամասնել է, որ Հայաստան են բերվել բժշկական պարագաներ, դեղորայք՝ հայկական առողջապահական համակարգի հնարավորությունների ամրապնդման համար, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքեր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու այս պահին Հայաստանում գտնվող  մարդկանց համար։

Ըստ դեսպանի, հաջորդ չվերթը Երևան կհասնի նոյեմբերի 27-ին։