Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Մարուքյանը անդրադարձել է նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետին

Էդմոն Մարուքյանը գրել է․
 
Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ»:
Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է և' Հայկական, և' Ադրվեջանական կողմերին։
Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները և ոչ միայն։
Արդյո՞ք չպետք է նրանք մնային իրենց տներում, իսկ ադրբեջանական այսպես կոչված փախստականները վերադառնային նոր կառոուցված տներ և խաղաղապահների անաչառ աչքի ներքո շարունակեին ապրել այդ գյուղերում:
Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար։