Բացել լրահոսը Փակել լրահոսը
123916992_1230021767364365_2131389679498045398_n
A A
Պաշտոնական

ԱՀ ոստիկանությունը՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների մասին

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են.

«Հարգելի հայրենակիցներ, 2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շահագործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։

Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն»։