Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 21.11
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները Չեռնոգորիայում արդեն 2 բրոնզե մեդալ են նվաճել

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում կայացել են կիսաեզրափակիչ փուլի առաջին մենամարտերը:

Հայաստանի երկու պատվիրակները՝ 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանը և 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, պարտություն կրեցին այս փուլում և արժանացան բրոնզե մեդալների:

Այսօր ռինգ դուրս կգան մեր տղաները: 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը կմրցի ռուսաստանցի Ալեքսեյ Շենդրիկի հետ: 60 կգ քաշային Արթուր Սահակյանին մրցակից է բաժին հասել Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Թենգիզ Քոթոյանը: Գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը ուժերը կչափի ուկրաինացի Վասիլ Տկաչուկի հետ:

Եզրափակիչ մրցամարտերը տեղի կունենան վաղը, նոյեմբերի 22-ին: