Վարչապետի հրաժարականը պահանջողները փողոցներ են փակում Երեւանում. ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ երիտասարդները փակել էին Տիգրան Մեծ փողոցը՝ չնայած ոստիկանության արգելքին։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել բոլոր այն գործիքակազմը, որը օգտագործել է այս դավադիր իշխանությունը իշխանության գալու համար։ Մենք բացառում ենք որևէ տեսակ բռնություն։ Մեզ համար անընդունելի է, որ հայրենիքի հետ նման կերպ վարվեն, նրանք պետք է իմանան, որ հանգիստ չեն ունենալու քանի այդ աթոռի վրա նստած են։ Կամ դուք ձերբակալելու եք 3 000 000 մարդու, կամ հրաժարական եք տալու, որից հետո ենթարկվելու եք պատասխանատվության»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Քրիստինե Վարդանյանը։
Երիտասարդները պատրաստվում են ակցիաները շարունակել այնքան, մինչև իշխանությունը հրաժարական կտա և կենթարկվի պատասխանատվության։