Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վաղարշակ Հարությունյան
A A
Պաշտոնական

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանն ազատվել է Պաշտպանության նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է այդ պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»: