A
A
Հայտնի է ԱԻ նոր նախարարի անունը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Փիլոյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»: