Բացել լրահոսը Փակել լրահոսը
Emmanuel-Macron-1200
A A
Պաշտոնական

Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը. Մակրոն

Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում:

Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: