Բացել լրահոսը Փակել լրահոսը
HYD-eritasardner-police-5
A A
Հասարակություն

Այսօր 28 ցուցարար է բերման ենթարկվել․ այս պահին նրանք ազատ են արձակվել . Aravot.am (տեսանյութ)

Այսօր ոստիկանության բաժին են  բերման ենթարկվել 28 քաղաքացի, որոնք այսօրվա ցույցին էին մասնակցում։

Aravot.am-ին ոստիկանությունից տեղեկացրեցին, որ նրանց  բերման են ենթարկել վարչական իրավախախտում կատարելու համար, կազմվել է համապատասխան արձանագրություն, եւ նրանք բոլորն ազատ են արձակվել։

Ոստիկանությունը նաեւ տեղեկացրեց, որ ազատ է արձակվել նաեւ ընդդիմադիր Անի  Կարապետյանը, որը բերման էր ենթարկվել Ագաթանգող փողոցից։ Ոստիկանությունից հայտնեցին՝ Անի Կարապետյանը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար, կազմվել է արձանագրություն, ապա ազատ է արձակվել։

Արդյոք Անի Կարապետյանը ոստիկանության բաժնում հոգեբանական բռնության է ենթարկվել, մեր այս հարցին ոստիկանության լրատվական ծառայությունից չպատասխանեցին։