Բացել լրահոսը Փակել լրահոսը
126213126_3730320867006123_7197143027772222582_o
A A
Պաշտոնական

Արտակ Բեգլարյանն այցելել է տեղահանվող՝ Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրել է.
 
Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը:
 
Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում:
 
Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին...