A
A
Տիգրանակերտի ճակատագիրը դեռեւս անհայտ է․ տեսանյութ Արցախից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրանակերտի տարածքում՝ կանգուն ամրոցի դռները բաց են, բաց են նաեւ թանգարանի դռները։ Ցուցանմուշները հավաքված են։ Այս տարածքը, նախնական տեղեկություններով՝ ստորագված հայտնի հայտարարության համաձայն, վաղը պիտի հանձնվի Ադրբեջանին։ Այս պահին դեռեւս որեւէ հստակ հայտարարություն չկա։
Տիգրանակերտ պատմական հայկական քաղաքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։
Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ։
Մեր տեսանյութը՝ Տիգրանակերտից