Բացել լրահոսը Փակել լրահոսը
es-3
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ

Եվրամիությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները: Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է rt.com-ը:

Միեւնույն ժամանակ ԵՄ-ն կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողությունից և հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալ հրադադարի ռեժիմին:

Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ հանել օտարերկրյա գրոհայիններին: