Բացել լրահոսը Փակել լրահոսը
66009_b
A A
Պաշտոնական

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Ռինդ գյուղի 13 բնակիչ

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում՝ Եղեգնալճի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 20:14-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Ռինդ գյուղի 13 բնակիչ: